Արամ Կարապետյանի հույսն այս պահին թուրքերն են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 15:14

Արամ ԿարապետյանԱյսօր «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապյանը ստիպված ասուլիս տվեց դրսում՝Էրեբունի պլազա հյուրանոցի դիմաց, քանի որ նախատեսված դահլիճում առանց ասուլիսի կազմակերպիչներին ու Կարապետյանին զգուշացնելու, այլ կազմակերպություն կոնֆերանս էր անում:

Կարապետյանը ժպիտով ասաց, որ եթե իր ասուլիսի խափանումը մտածված  քայլ է, ապա զուր են ջանքեր թափել, քանի որ ընդդիմությունը սովոր է աշխատել էքստրեմալ պայմաններում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նա ասաց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավիթողլու պարբերաբար արած հայտարարություններն ապացուցում են, որ հայ-թուրքական արձանագրությունում նախապայմաններ կան: Ըստ Կարապետյանի` առաջին նախապայմանը Ղարսի պայմանագրի ճանաչումն է և «թուրքերը հայ իշխանությունների քթից բռնած` տանում են նրան դեպի պայմանագրի ճանաչում»:

«Մենք պատրաստվում ենք դիմել Սահամանադրական դատարան Արձանագրության հարցով, քանի որ այն պետք է ուսումնասիրվի անկախության հռչակագրի տեսանկյունից, թե որքանով է համապատասխանում հռչակագրի դրույթներին ,- ասաց Կարապետյանը,- Կան բազմաթիվ պատմական լուրջ աղբյուրներ, համաձայն որոնց` Մոսկվայի և Կարսի պայմանգրերը կնքվել են 25 տարի ժամկետով, որը ներառված է այդ պայմանագրերի գաղտնի արձանագրությունների մեջ, իսկ 25 տարին վաղուց անցել է»:

Ըստ նրա ներկայացրած պատմական փաստերի`1925թ. Թուրքիայում ՌՍՖՍՀ(Ռուսաստան) դեսպան Վինագրադովը պաշտոնական նոտայով պահանջել է դենոնսացիայի(անվավեր ճանաչել) ենթարկել 1921թ. ռուս- թուքական պայմանագիրը`նշելով, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կանի դա ինքնուրույն: Ըստ Կարապետյանի`Թուրքական ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ Վինագրադովը բանավոր ասել է, թե «Մենք չենք կարող սպասել 25 տարի: Ռուս-թուրքական պայմանագիրը 1921թ. պարտադրված էր, որովհետև այն ժամանակ մենք թույլ էինք: Հիմա մենք ուժեղ ենք և պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»: Իսկ Թուրքիայի այն ժամանակվա հայտնի քաղաքական գործիչ Իսմենտ Էնենյուն էլ պատասխպանել է Վինագրադովին, թե «Նորաստեղծ պետությունները պիտի կարողանան կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Թուրքիան, իհարկե, այդ տարածքները 25 տարի անց կվերադարձնի»:

«Նոր ժամանակներ»-ի ղեկավարն ասաց, որ ճիշտ է համարում հանրահավաքների ու բողոքի ակցիաների շարունակությունը` անկախ նրանից, թե ով կկազմակերպի` Դաշնակցությունը, թե մեկ ուրիշը:

Կարապետյանը կցանկանար, որ Արձանագրությունն ընդհանրապես չմտնի քննարկման Ազգային ժողով, իսկ մտնելու դեպքում էլ քվերակությունն անցնի բաց:

Մեջբերելով իր տարիքը (45 տարեկան)`նա ասաց, որ վերջերս սև հումոր է սկսել անել, որը, հուսով է, իրականություն կդառնա:

«Առաջին անգամ կյանքում ասում եմ, որ Արձանագրության հարցում մեր հույսը թուրքերն են,- ասաց նա,-Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են տապալել Արձանագրությունների հետ կապված այս գործընթացը»:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply