Գազարը` կորեական տարբերակով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 7, 2012 10:33

Բաղադրությունը

500 գ գազար

1 գլուխ սոխ

2-3 պճեղ սխտոր

50-60 մլ ձեթ

1,5-2 ճաշի գդալ 9%-անոց քացախ

1/4 գ գինձ

կարմիր  ու սև պղպեղ

մի պտղունց  շաքարավազ և աղ:

Պատրաստման եղանակը

Գազարը լվանալ, մաքրել ու քերել կամ կտրատել:  Սխտորը մաքրել ու մանրացնել կամ ճզմել, գինձը մանրացնել:

Գազարի վրա լցնել գինձը, կարմիր ու սև աղացած պղպեղ (կամ հատուկ կորեական գազարի համար համեմունքներ), աղ, շաքար, ու սխտոր:

Սոխը մաքրել ու մանրացնել, ձեթով սոխառած անել, ապա ցանցագդալով ձեթից հանել (սոխն այլևս հարկավոր չէ): Տաք ձեթը լցնել բոլոր բաղադրիչներով կաթսան: Ավելացնել քացախ ու խառնել: Աղցանը սառնարանում սառեցնելուց հետո մատուցել:

Դիտվել է 3098 անգամ:
Print Friendly

Leave a Reply