Չորս դիակ. ամուսիններին, որդուն ու դստերը սպանել են փողի համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 13, 2009 15:07

spanutyun

Հասոյանների չորս հոգանոց ընտանիքին՝ ամուսինների, դստերը ու 13-ամյա որդու դանակահարված դիակները հայտնաբերվել են Նոր Գյուղի իրենց տանը հունիսի 6-ին։ Սպանությունը եղել է հունիսի 3-ին։

Տան տղամարդուն 61-ամյա Մաջիթ Հասոյանին առաջինը հայտնաբել է գյուղի նախրապան Շիրինը։ Նա երբ նկատել է, որ Հասոյանների երկու կովերը երեք օր է նախիր չեն գալիս այցելել է նրանց ու դարպասի մոտ հայտնաբերել Մաջիթի դիակը։

Գյուղապետ Գրիշա Թադևոսյանը պատմում է, որ մինչև դատական բժիշկների ու ոստիկանության գալը կարծել են` Մաջիթն ինֆարկտ է ստացել: Դիակը զննելուց հետո բժիշկն ասել է, որ սուր, ծակող-կտրող գործիքի հարվածներ կան սրտի ու կրծքավանդակի շրջանում, իսկ մարմնի վրա` կապտուկի հետքեր։ Հավանաբար սպանության ընթացքում քաշքշուկ է եղել: Հետո հայտնաբերում են սպանված ընտանիքի մյուս անդամներին` Մաջիթի կնոջը 54-ամյա Գյավազին, դստերը՝ 36-ամյա Նարինեին և որդուն 13-ամյա Թովմասին։

«Պատուհանին մոտենալիս հոտ առանք ու կասկածեցինք, որ տան մյուս անդամներն էլ են սպանված,- պատմում է գյուղապետը,- մտանք ներս ու սենյակներում գտանք կնոջն ու երեխաներին` բոլորը սպանված: Ամենադաժանը, երեխայի(Թովմասի) սպանությունն էր. ոտքերն ու ձեռքերը կապել էին, բերանն էլ էին կապել ու դանակով հարվածել մի քանի տեղից: Մյուսների ձեռքերի մեջ դանակից ճղվելու հետքեր կային. հավանաբար պաշտպանվելու ընթացքում են եղել»:

Սպանության կասկածանքով ձերբակալվել են 51-ամյա Ալֆրեդ Հովհաննիսյանը (Արագածոտնի Ավան գոյւղի բնակիչ) և 47-ամյա Ժյուլվերն Հովհաննիսյանը (Աշտարակի բնակիչ)։

Երեկ Հասանյանների տանը «Անկախի» թղթակիցը ներկա էր, երբ ոստիկանությունը հանցագործության մեջ մեղադրողներին բերել էր քննչական փորձարարության և 02-ի հեռուստահաղորդման նկարահանման համար:

spanutyun2

Այս սենյակում սպանել են Նարինեին

Ընտանիքի երեք մյուս անդամներին երեք տարբեր սենյակներում են սպանել։ Սենյակներում մնացել էին արյան հետքերը։ Միայն մի սենյակում սպանություն չէր եղել, ուր սեղանին մնացել էին երեք սուրճի բաժակները։ Հասոյանների հարազատները ենթադրում են, որ նախքան սպանությունը հանցագործները տան տիրոջ հետ սուրճ են խմել։ Դարակները, ճամպրուկները, պահարանները քանդված ու թափթփված էին, ինչպես լինում է տան գողությունից հետո։ Հստակ երևում էր, որ հանցագործները թանկարժեք բաներ են փնտրել։

Գյուղապետն ու Նոր գյուղի բնակիչ Սամվելը ոստիկանների հետ բնակարանում էին` որպես վկա:

Սամվելն «Անկախին» ասաց, որ երկու ձերբակալվածներն էլ`Ալֆրեդն ու Ժյուլվերնը, խոստովանեցին, որ իրենք են սպանել. «Մանրամասն նկարագրեցին` որտեղ ում են սպանել. առաջինը հորը, մորը, հետո` երկու երեխաներին»:

spanutyun3

Այս սենյակում սպանել են 13-ամյա Թովմասին

Գյուղապետ Թադևոսյանն ասաց, որ հանցագործների ասելով` սպանության պատճառը գումարն է եղել. «Իրենց ասելով` երկուսին մեկն է սպանել, երկուսին` մյուսը: Արարքը կատարելուց հետո տանից վերցրել են 200 000 դրամ, 240 եվրո, 6-7 հարյուր դոլար: Տարել են նաև ոսկեղենը, որն այսօր հայտնաբերվել է շուկայում. բաժանել էին մի քանիսին, որ վաճառեին»:

Մաջիթ Հասոյանը զբաղվում էր անասնապահությամբ, կինը` Գյավազը` կանաչի, կաթ ու մածուն էր վաճառում:

Մաջիթ Հասոյանի քույրը` 51-ամյա Սուլթան Հասոյանը դեպքի մասին իմացել էր սարից գյուղ իջնելիս: Ասում է, որ եղբայրը երկու տարի է, ինչ ուզում էր բնակարանը վաճառել ու գնալ տղայի մոտ` Հոլանդիա. «Էդ մարդասպաններն իրենց բրոկերի տեղ էին դրել, հետո էլ իբր թե ուզում էին տունը առնեին: Ինչքան գիտեմ` մի 7-8 ամսվա ծանոթ էին, թե որտեղից հայտնվեցին, չեմ հասկանում: Միայն գիտեմ, որ մի 5 անգամ եկել-գնացել են եղբորս տուն»:

spanutyun4

Այս սենյակում սպանել են մորը՝ Գյավազին

Մաջիթի եղբոր տղան`Ազիզ Խուդոյանը վախեցած է ու կարծում է թե սպանության ուրիշ մասնակիցներ էլ կան «վախենում ենք` կարո՞ղ է էլի մարդիկ կան խառը, որ մյուս հարազատներին էլ փորձեն վնասել»:

Հասոյանները եզդիներ են, նրանց հարազատները բորբոքված են, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի հունիսի 11-ի համարում ձերբակալված հանցագործների ազգանունները սխալ տպագրել են` Հասոյան, որի հետևանքով շատերը կարծել են, թե հանցագործները սպանվածների ազգականներն են:

Հասոյանների մեծ տղան` 35-ամյա Սլավիկը, Հոլադնիայից եկել է, իսկ աղջիկը` 30-ամյա Կարինեն՝ Ռուսաստանից: Ընտանիքի հուղարկավորությունը եղել է Արմավիրի մարզում տոհմական գերեզմանոցում:

Դիտվել է 4668 անգամ:
Print Friendly

Leave a Reply