Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Պաշտոնական, Օրվա լուր | | June 5, 2012 18:29
            Հունիսի 5-ին Քիշնևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Համաժողովին քննարկվեց 2011թ. սեպտեմբերին Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո գործընկեր երկրներում տեղ գտած բարեփոխումների գործընթացները և Արևելյան գործընկերության «Ճանապարհային քարտեզի» մշակման աշխատանքները: Մտքեր փոխանակվեցին գործընկերության շրջանակներում մինչև 2013թ. կայանալիք հաջորդ գագաթնաժողով կատարվելիք միջոցառումների մասին:

Նախարարի տեղակալ Մնացականյանն իր խոսքում ողջունեց Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության այս նոր ձևաչափը, ինչը կարող է լինել աշխատանքային միջավայրում տեղեկատվության պարբերաբար փոխանակման և համատեղ նախաձեռնությունների ներկայացման արդյունավետ լրացուցիչ հարթակ: Փոխնախարարն անդրադարձ կատարեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակին և Արևելյան գործընկերության հեռանկարներին:

Համաժողովի շրջանակներում Զ. Մնացականյանն երկկողմ հանդիպումներ և շփումներ ունեցավ իր գործընկերների և ԵՄ պաշտոնյաների հետ:

 

 

 

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply