Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 29, 2012 18:58

Նախագահը բարձր է գնահատել Նասեր Կազեմինիի գլխավորած կազմակերպության գործունեությունը և հույս է հայտնել, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձամբ պարոն Կազեմինիի հովանու ներքո իրականացվող մարդասիրական և բարեգործական ձեռնարկումները Հայաստանում ևս արգասաբեր կլինեն:
ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երևանում կրթական, մշակութային, առողջապահական մի շարք հաստատություններ կատարած իր այցելություններից տպավորությունները, նշել, որ շատ տպավորված է հայ մասնագետների բարձր որակական հատկանիշներով և առանձին հաստատություններում իրականացվող աշխատանքներով: Նա տեղեկացրել է, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, օրինակ, ներկա է գտնվել «Կյանքի շնորհ» միջազգային ասոցիացիայի և կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, ըստ որի տեխնիկապես հագեցած և բարձրակարգ մասնագետներով համալրված բժշկական այդ կենտրոնը կսպասարկի նաև Մերձավոր Արևելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց ֆինանսավորումը կիրականացնի հիշյալ միջազգային ասոցիացիան: Նասեր Կազեմինիի համոզմամբ, Հայաստանն այս և մի շարք այլ ուղղություններով կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply