2009թ. նորածիններին ավելի հաճախ տրվող անունները եղել են Անին ու Նարեկը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 17:42

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2009 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ծնունդների թիվը հանրապետությունում ավելացել է 2500-ով`դառնալով 43865:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության  մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն ասում է, որ 2008թ. ընթացքում հանրապետությունում գրանցվել է 41.185 ծնունդ: Ամենաքիչ ծնունդները գրանցվել են Վայոց Ձորում` 733 ծնունդ, ամենաշատը քաղաք Երևանում` 13.984:

ՀՀ  ԱՎԾ-ն տվյալներով` 2009թ. հունվար-մայիս ամիսներին նորածին աղջիկներին առավել  հաճախ տրվող անունը եղել է Անին (290՝ 7475 ծնվածներից ):  Երկրորդ հորիզոնականում Միլենան է (281), 3-րդում` Էլենը (267 դեպք):

Տղաների «անվանաշքերթը» գլխավորում է Նարեկը (421՝ 8688 ծնվածներից), այնուհետև Դավիթն (394) ու Գոռը (266): Ամենաքիչ դրվող անուններն են Արփինեն ու Էդուարդը: Անունների ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Վերջերս առողջապահության նախարարության, պետական առողջապահության գործակալության մասնագետներն անցկացրել են մոնիտորինգ, ուսումնասիրել են ծննդօգնության ոլորտն ու գրանցել համակարգի թերությունները, թեև արձանագրել են ծննդօգնության գործում ստվերի կրճատում:

Քննարկման ընթացքում նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ ծննդօգնությունը պետք է լինի հնարավորինս անվճար` նույնիսկ մարզերում ապրող հղիների համար, որոնք ցանկանում են ծննդաբերել Երևանում:

Ծննդօգնությունը Հայաստանում անվճար է դարձել 2008թ. հուլիսից` ընդունված պետական հավաստագրով:

Դիտվել է 3127 անգամ:
Print Friendly

Leave a Reply