Մաքսանենգ ճանապարհով դեղորայք են ներմուծել Հայաստան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 19, 2009 17:23

Երևանի բնակիչ Արա Ջոհրյանը և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Ֆահիդ Ջաբարա Մուհամեդը Հալեպ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, հատել մաքսային սահմանի «կանաչ գոտին»` վերավաճառելու նպատակով երկիր ներմուծելով 15 տեսակի դեղորայք:

Նրանք ձերբակալվել են օդանավակայանում` գծային բաժնի ծառայողների և ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տված եզրակացության համաձայն` ներկրված դեղերի խմբաքանակը գնահատվել է 8 միլիոն .677 հազար դրամ:

Հետաքննությամբ պարզվել է, որ Ջոհրյանը վերջին մեկ տարվա ընթացքում մաքսանենգ ճանապարհով բազմիցս Հայաստան է ներմուծել մեծածավալ արժեքով դեղորայք, որը հիմնականում իրացվել է Երևանի դեղատներում` Երևանի բնակիչներ Արմեն Անտոնյանի Խաժակ Մաթևոսյանի և Առլեն Հարությունյանի միջոցով:

Այս կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտե` հետագա ընթացքը լուծելու համար:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply