Իտալիայում երկրաշարժից զոհվել են հինգ հոգի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 20, 2012 13:02Այսօր Իտալիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հինգն են: Նախնական տվյալների համաձայն երկուսը մահացել են վախի պատճառով ինֆարկտ ստանալուց, ևս 50 մարդ վիրավորվել են:
Տարերքի էպիկենտրոնը գտնվում է Պադանյան հարթավայրում `Բոլոնիա,Ֆերերա և Մոդենա քաղաքների միջև: Առաջին ստորգետնյա ցնցման ուժգնությունը 5,9 բալ էր, նրան հետևած ցնցումները հաջորդաբար`4,9, 3,3 և2,9:
Ամենաշատը տուժել է Սան-Ագոստինո փոքրիկ քաղաքը, որտեղ պատմական շենքերը ավերվել են: Փրկարարները ստուգում են իրավիճակը մոտակա բնակավայրերում :
Երկրաշարժ տեղի ունեցած չորս քաղաքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության երկրորդ փուլն է: Ընտրական տեղամասերը աշխատում են սովորական ռեժիմով, հաղորդում է ИТАР-ТАСС: