Վարորդների նկատմամբ ապօրինի տուգանք սահմանելու 45 գործ է քննվում դատարանում

Օրվա լուր | | October 16, 2009 17:31

Էդուրադ Հովհաննիսյան«Պետավտոտեսուչները շարունակում են ապօրինի հանել վարորդների մեքենաների համարանիշերը, վերցնել վարորդական վկայականն ու հեռանալ դեպքի վայրից»,- այս մասին այսօր հրավիած ասուլիսում ասաց «Աքիլլես» հ/կ-ի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը:

«Աքիլլես»-ի իրավաբան Նվեր Բարսեղյանն էլ ասաց, որ սխալ կայանման համար չի կարելի վարորդի մեքենայի համարը հանել, այլ պետք է մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ:

«Երբ մեքենայի համարները հանում են, խեղճ մարդը չի կարող նույնիսկ կայանած տեղից մեքենան շարժել,- ասաց նա,- Առանց համարների քշելու դեպքում նույն վայրկյանին նրան կտուգանեն ու կձերբակալեն, կստացվի` մեկի փոխարեն մի քանի անգամ տուժեց»:

Հովհաննիսյանն ասաց, որ կառավարության որոշմամբ ճանապարհային ոստիկանության համար 2007թ. 16 էվակուատոր պետք է բերվեր, ինչի համար ծախսվելու էր 336 միլիոն դրամ, իսկ GPRS սարքեր(արագություն գրանցող) ձեռք բերելու համար պետք է ծախսվեր մոտ 2 միլիարդ դրամ:

«Ու՞ր է այդ տեխնիկան,միայն ոստիկանների համար գնված մեքենաներն են երևում- ասաց նա,- Երբ փորձեցինք ճշտել, թե վարորդների կողմից ճանապարհատրանսպորտային խախտումների արդյունում որքան գումար է մտել պետական բյուջե, ճանապարհային ոստիկանությունը հրաժարվեց պատասխանել»:

Միայն դատարանի միջնորդությամբ է «Աքիլլես»-ն իմացել, որ ճանապարհատրանսպորտային խախտումների արդյունում 2008թ. պետբյուջե է մտել մոտ 4 միլիարդ դրամ, որից 1 միլիարդը միայն 5-ապատիկի գումարն է (երբ դատարանի միջոցով վարորդներից գանձվում է տուգանքի հնգապատիկ չափը):

2008թ.-ից մինչ հիմա ապօրինի տուգանքների և այլ օրինախախտումների առումով «Աքիլլես»-ի կողմից դատարանում ընթացքի մեջ է 45 գործ, իսկ 62 գործ էլ ավարտվել է, որից 50-ի դեպքում շահել է «Աքիլլեսը»:

Անդրադառնալով հոկտեմբերի 3-ից կիրառվող օրենքին, որ ճանապարհը սխալ անցնելու դեպքում հետնիոտները տուգանվում են՝ Հովհաննսիյանն ասաց, որ պետք էր նախապես դասընթացներ անցկացնել դեռևս դպրոցում, որ մարդիկ իմանային` որ դեպքում` ինչպես անցնել փողոցը: Նրա խոսքով` հետիոտները Հայաստանում անկարգապահ են և անտեղյակ, չգիտեն նույնիսկ, որ աջ կամ ձախ շրջադարձ կատարող մեքենան կանաչ լույսի դեպքում պիտի զիջի հետնիոտնին:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply