Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 18, 2012 19:57

 Պողոսյանների ընտանիքին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին:

Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկա­կան հեռուստա­տե­սության զար­գացման և ազգային ուղղվածության հաստատման գործում:

Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազա­տագրական պայքարի ուսումնասիրության բնա­գավառներում:

Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատ­նե­րին և մերձա­վոր­ներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply