Ոստիկանները խախտում են վարորդների հարբածության ստուգման կարգը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 16, 2009 16:19

Էդուարդ ՀովհաննիսյանՃանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչները վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու կասկածները չհիմնավորելով` շարունակում են նրանց բերման ենթարկել բուժհիմնարկ, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն էլ շարունակում է խախտել հարբածության ստուգման կարգը. այս մասին այսօր ասուլիսում ասաց Աքիլլես» հ/կ-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` վարչական օրենսգրքով սահմանված Է, որ 80 կգ քաշ ունեցող վարորդը 180 միլիլիտր`350 գրամ օղի խմելու և մեքենայի ղեկին նստելու դեպքում տուգանվում է 50 հազար դրամի չափով, իսկ ոստիկաններն ու բուժհիմնարկը սխալ են ստուգումն իրականացնում:

«Պետք չէ առաջին հերթին ուշադրություն դարձնել ալկոհոլի հոտին. նախևառաջ պետք է ստուգել վարորդի աչքերի կարմարծությունը, ձեռքերի դողը,  խոսքը, քայլվածքը, հետո նոր հոտը,- ասում է Հովհաննիսյանը,- պետք է օգտագործեն սթափության խողովակ, որը կար դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին. ընթերականների ներկայությամբ խողովակի մեջ փչելիս սիլիկագենը փոխում է գույնը` կապույտից դառնալով դեղին, հենց հասնում էր կարմիր սանդղակին, նոր տանում էին ոստիկանություն»:

«Աքիլլես» դիմած քաղաքացիներից շահերին դատարանում ներկայացնող իրավաբան Նվեր Բարսեղյանն էլ ասում է, որ ըստ կառավարության ընդունած որոշմամբ` բուժհիմնարկում պետք է հարբած վարորդից օդի նմուշ վերցնեն, ինչը չի արվում:

«Աքիլլեսը» կառավարությանն առաջարկել է 2008թ. մարտի 19-ին ընդունված վարորդների վիճակի ստուգման կարգում փոփոխություն մտցնել, որ հարբածության նորման սահմանվի 8 պրոմիլի (180 միլիլիտր) փոխարեն 0,4 պրոմիլը:

«Մեզ մոտ թույլատրելի նորման շատ բարձր է, արտասահմանում(ընդունված նորման 0,3 պրոմիլն է) 0,8 պրոմիլի համար կարող են մի քանի տարի զրկել մարդուն վարորդական իրավունքից»,- ասաց Հովհաննիսյանը:

Իրավաբան Բարսեղյանն էլ ասաց, որ խախտվում է նաև կառավարության մեկ այլ որոշում` համաձայն որի` վարորդի զննության արձանագրությունը 3 օրինակից պետք է լինի, որից մեկը տեղում պետք է տրվի վարորդին, ինչը չի արվում:

Նրա խոսքով` լինում են դեպքեր, երբ նույնիսկ բժշկի զննության և ոստիկանի կազմած արձանագրությունները հակասում են միմյանց: «Աքիլլես»-ն առաջարկել է փոփոխություն մտցնել նաև ալկոհոլի չարաշահման դեպքերի կապակցությամբ կազմվող արձանագրություններում. եթե վարորդը հրաժարվում է փչել, պետք է ընթերական հրավիրվի, որ նրա ներկայությամբ ստուգեն, նոր արձանագրություն կազմեն, ուր պիտի գրվի ոչ թե «կարող եք ստուգել արյունը կամ մեզը», այլ իրականում պետք է ստուգել ու գրել դրանց տվյալները:

Դիտվել է 2042 անգամ:
Print Friendly

Leave a Reply