Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Ժան-Մարկ Այրոյին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 16, 2012 12:36


Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Այրոյին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում:
Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, մշակութային և տնտեսության ամենատարբեր ոլորտներում երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահպանելու համար: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք ևս մեր երկրների միջև ակտիվ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում կշարունակի ամրապնդվել և ավելի զարգանալ՝ ի բարօրություն և ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»:

Դիտվել է 668 անգամ:
Print Friendly

Leave a Reply