ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 15, 2012 13:57


ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաեւ ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը:

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ լիագումար նիստերին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջխորհրդարանական վեհաժողովի ու Նեւայի միջազգային բնապահպանական կոնգրեսի լիագումար նիստերին:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 671 անգամ:
Print Friendly

Leave a Reply