Հաջող մասնակցություն Մոսկվայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 14, 2012 15:19

Մոսկվայում անցկացված օլիմպիական խաղերի  չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ մեդալ են նվաճել:

Հայաստանի վաստակավոր մարզիչ, ազգային հավաքականի  երկրորդ  մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ ռինգ դուրս եկան Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ:

Արարատի մարզի ներկայացուցիչ Տիգրան Արմենակյանը (81 կգ)  նախնական փուլերում հաղթանակներ տարավ և մտավ եզրափակիչ: Բայց վճռական մենամարտը  նա տանուլ տվեց  և բավարարվեց երկրորդ տեղով: Արարատցի Բարեղամ Հարությունյանը (52 կգ), վանաձորցի Գագիկ Գևորգյանը , երևանցի Կարեն Տոնականյանը  (երկուսն էլ` 60կգ)  և  էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը գրավեցին երրորդ տեղը:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply