Լավագույնները բաց կթողնեն աշխարհի գավաթի խաղարկությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 12, 2012 20:25

Հայաստանի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշները, այդ թվում` 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը չեն մասնակցելու մայիսի 19-20-ը ՌԴ Մորդովիայի Հանրապետության մայրաքաղաք Սարանսկում կայանալիք հունահռոեական ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը:

Հայաստանի լավագույն ըմբիշները նախապատրաստվում են օլիմպիական խաղերին: Հիշեցնենք, որ Լոնդոն կմեկնեն Հայաստանի հունահռոմեական ոճի 4 ըմբիշներ:

Աշխարհի գավաթի խաղարկության թիմային մրցաշարին կմասնակցեն 10 լավագույնները` Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հարավային Կորեայի, Բուլղարիայի, Հայաստանի և Հունգարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները:

Հայաստանի ըմբիշները այս մրցաշարում երկու անգամ նվաճել են բրոնզե մեդալներ:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply