Հենրիխ Մխիթարյանի վեհանձն արարքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 11, 2012 13:12

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», Ուկրաինայի առաջնության 30-րդ տուրում, 3:0 հաշվով հաղթելով  «Ալեքսանդրիային», երրորդ տարին անընդմեջ դարձավ այդ երկրի չեմպիոն:

Մխիթարյանը 28-րդ րոպեին գլխի  հարվածով երկրորդ գնդակը խփեց մրցակցի դարպասը: Ի դեպ, Հենրիխը, 56-րդ րոպեին առաջ անցնելով մրցակցի պաշտպաններից` միայնակ հայտնվեց մրցակցի դարպասապահի դիմաց, սակայն նա գնդակը ոչ թե դարպասն ուղարկեց, այլ փոխանցեց իր թիմակից Սելեզնյովին: Վերջինս, գրավելով դարպասը, դարձավ գոլի հեղինակ, նաև խփած այդ գնդակի շնորիվ հռչակվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու: Մխիթարյանի այդ  արարքը կարելի է միայն վեհանձն որակել:

Հավելենք, որ օրերս Հենրիխն իր թիմակիցների հետ միասին դարձել էր Ուկրաինայի գավաթակիր:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply