Վարուժան Հակոբյանի առաջին պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 11, 2012 12:37

Սենթ Լուիսում ընթացող ԱՄՆ-ի շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրում ամերիկահայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտություն կրեց գրոսմայստեր Ալեքսանդր Ստրիպունսկուց: Վարուժանը վաստակել է  1,5 միավոր:1-2-րդ տեղերը կիսում են գրոսմայստերներ Հիկառու Նակամուրան և Գատա Կամսկին, ովքեր վաստակել են 2,5-ական միավոր:

Հակոբյանը  6-8-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Կանանց առաջնությունում Տաթև Աբրահամյանը պարտվեց Իրինա Զենյուկին: Նա նույնպես ունի 1,5 միավոր և  բաժանում է 5-6-րդ տեղերը:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply