Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Պաշտոնական, Օրվա լուր | | May 8, 2012 18:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Պետական Դումայում կայացած քվեարկության համոզիչ արդյունքները Ռուսաստանում լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հետագա իրականացմանն ու միջազգային ասպարեզում նրա դերի էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր գործունեության բարձր գնահատականի անվիճելի հաստատումն են»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:
Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցերում նրա մշտական ուշադրության համար, անգնահատելի համարել Դմիտրի Մեդվեդևի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: «Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ կարևորագույն հանդիպումները, հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ Ձեր հետևողական ջանքերը, որոնք միանշանակ աջակցություն են ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների կողմից, արժանի են ամենախոր երախտագիտության»,-շնորհավորական ուղերձում ասել է Հայաստանի նախագահը և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին մաղթել քաջառողջություն ու նոր հաջողություններ Ռուսաստանի շահերին ծառայելու գործում:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply