Բուրսայում Հայաստանի և Թուրքիայի նախագահների անվտանգությունը կապահովեն անվտանգության 70 աշխատակիցներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2009 12:16

Այսօր Բուրսայում Երևանի ժամանակով ժամը 23-ին կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը: Բուրսայի մարզադաշտի պաշտոնական և պատվավոր հյուրերի համար նախատեսված է 150 տեղ. Եվս 400-ը նախատեսված է լրագրողների համար:

Կազմակերպիչների խոսքով` Հայաստանից ժամանած երկրպագուների համար մարզադաշտում հատկացված է հազար տեղ, իսկ եթե այդ տեղերը չլրացվեն, ապա կմնան դատարկ և թուրք երկրպագուները չեն զբաղեցնի այդ տեղերը: Ըստ «Cnn-Turk»-ի` խաղի ավարտից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Ալմիրիա» հյուրանոցում ընթրիք կտա Հայաստանի պաշտոնակից Սերժ Սարգսյանի պատվին:

Հայաստանի և Թուրքիայի նախագահների անվտանգությունը կապահովեն անվտանգության 70 աշխատակիցներ: Օդանավակայան երկու երկրների նախագահների ժամանելու և հրաժեշտի ընթացքում կարգելվի հասարակական տրանսպորտի երթևեկությունն այդ շրջանում:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply