Նուբարաշենում Հայկանուշը դանակով հարվածել է քրոջ ամուսնուն
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Վարդուհի Իշխանյան | May 2, 2012 20:27
![]() Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված վիճաբանության ժամանակ Հայկանուշ Խ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Միսակ Հ.-ի ձեռքին և պատճառել վնասվածք:
Մայիսի 1-ի երեկոյան Միսակ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նրա տան զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 6 փամփուշտով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հայտնաբերված ատրճանակը և Հայկանուշ Խ.-ի ներկայացրած խոհանոցային դանակն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
|