Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 28, 2012 14:36

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի հետ:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply