Սունկով և հնդկացորենով կոտլետ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 26, 2012 10:28

Բաղադրությունը

հնդկացորեն (գրեչկա)` 1 բաժակ

թարմ շամպինյոն` 500 գ

3 գլուխ սոխ

սև ու կարմիր պղպեղ` ըստ ճաշակի

ձեթ, պաքսիմատ

1-2 կարտոֆիլ

թարմ կանաչի (սամիթ և մաղադանոս):

Պատրաստման եղանակը

Հնդկացորենը լվանալ,  2 բաժակ եռացրած ջուր ավելացնել, աղ անել և եփել սովորականի նման: Սունկը կտրատել, սոխը` նույնպես, խորանարդներով,ապա տապակել ձեթի մեջ ու հարել այնքան, որ համասեռ զանգված ստացվի: Սունկն ու հնդկացորենը խառնել իրար, ավելացնել մանրացրած կանաչի, համեմել աղով ու պղպեղով: Եփած կարտոֆիլը ճզմել ու ավելացնել ստացված զանգվածին, կամ կպչունության համար կարելի է կարտոֆիլի օսլա ավելացնել: Թաց ձեռքերով այդ զանգվածից կոտլետներ պատրաստել, թաթախել պաքսիմատի մեջ ու տապակել մարմանդ կրակի վրա: Երբ բոլոր կոտլետները պատրաստ լինեն, դասավորել տապակի վրա ու դնել ջեռոցը 5-10 րոպեով: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Բարի ախորժակ:

Դիտվել է 2990 անգամ:
Print Friendly

Leave a Reply