Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետարանում մասնակցել է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությանը ,լուսանկարներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 22, 2012 19:51

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետարանում մասնակցել է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությանը և այդ առիթով Երևանի քաղաքապետի պաշտոնական ընդունելությանը:
Ծրագրի բացման արարողության ժամանակ Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ելույթով:
Քաղաքապետարանում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի առիթով թողարկված գեղաթերթիկի մարման արարողությանը:
Սերժ Սարգսյանը դիտել է նաև Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը նվիրված «Բուենոս Այրես» խորագրով արխիվային լուսանկարների ցուցահանդեսը: Այնուհետև Հանրապետության ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ծրագրի բացման առիթով Երևան ժամանած հյուրերի հետ միասին քաղաքապետարանից քայլելով գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ դիտել է Երևանի հանրակրթական դպրոցների բազմաթիվ տաղանդավոր երեխաների մասնակցությամբ «ԱմրաԳՐԻ՛Ր ապագադ» խորագրով կավճանկարչության և գեղանկարչության աշխատանքները:

Դիտվել է 2026 անգամ:
Print Friendly

Leave a Reply