Րոպեներ անց կստորագրվե՞ն Արձանագրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2009 22:55

7ff39cd6251148f9500b393f898946c6«TRT2» թուրքական հեռուստաընկերությունը հենց այս պահին հաղորդում է , որ ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ` արձանագրությունները կստորագրվեն Երևանի ժամանակով ժամը 11:00-ին:

Թուրքական լրատվամիջոցը կասկածանքով հայտնում է, որ համալսարան է վերադարձել ՀՀ ԱԳ ննախարար Էդվարդ Նալբանդյանը: Համալսարանում է նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Արձանագրությունների ստորագրումը վերջին պահին հետաձգվել էր ամփոփիչ հայտարարության տեքստի շուրջ հայկական կողմի անհամաձայնության պատճառով. այս մասին հայտնել են «Assosiated press»-ին ԱՄՆ պետդեպարտամենտի դիվանագետները: Թուրքական «Zaman» թերթը գրել է, հայկական կողմը հրաժարվել է ստորագրել արձանագրությունները, քանի որ, ստորագրումից հետո թուրքական կողմը պատրաստվում էր հնչեցնել իր հայտարարության մեջ Ղարաբաղի հետ կապված արտահայտություն:

CNN Turk-ի փոխանցմամբ` թուրքական կողմը Ցյուրիխում ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրության նոր տարբերակ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայկական կողմի հետ բանակցություններից հետո ստացել է փոփոխված նոր տարբերակը։

Associated Press-ը գրում է, որ Հիլարի Քլինթոնը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարի և հեռախոսազրույց Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ տարաձայնությունները հարթելու համար:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly