Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 19, 2012 14:20


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին:
Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ԱԷՄԳ-ն և Հայաստանը ունեն միասնական նպատակ՝ դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply