Եգիպտացորենով և շպրոտով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 13, 2012 10:04

Բաղադրությունը

1 տուփ շպրոտ

120 գ քաղցր եգիպտացորեն (պահածոյացված)

120 գ սպիտակ լոբի (պահածոյացված)

100  գ պանիր

չորահաց (բորոդինյան), 1/2 կտոր

1 պճեղ սխտոր

մայոնեզ, կանաչի` ըստ ճաշակի:

Ձկան պահածոյից ձեթը դատարկել չորահացով թասի մեջ, որ դրանք ներծծվեն: Շպրոտը պատառաքաղով տրորել: Լոբու և եգիպտացորենի ջուրը դատարկել: Սխտորը ճզմել, ապա պանիրը քերել:

Բոլորը խառնել իրար, մայոնեզապատել, ցանկության դեպքում մանր կտրատած կանաչի ցանել: Մատուցել անմիջապես պատրաստելուց հետո, հակառակ դեպքում չորահացը կփափկի:

Կաղամբով շնիցել

Բաղադրությունը`

կաղամբ` մի քանի թերթ

մեկ բաժակ  կաթ

4-5 ճաշի գդալ սպիտակաձավար

աղ և ձեթ:

Պատրաստման եղանակը

կաղամբի թերթերն իջեցնել եռման ջրի մեջ մի քանի վայրկյանով, ապա քամիչի վրա ցամաքեցնել: Ջրի կամ էլ կաթի մեջ լցնել սպիտակաձավարն ու թողնել, որ ուռչի (մի քիչ աղով): Սպիտակուցը փրփրեցնել ու ավելացնել մնացած զանգվածին: Ստացված խառնուրդը համեմել աղով: Ձեթը տաքացնել խոր ամանի մեջ: Յուրքանչյուր կաղամբաթերթը թաթախել կաթնային խառնուրդի մեջ ու անմիջապես տապակել երկու կողմից: Դասավորել ափսեի մեջ ու մատուցել տաք-տաք և մայոնեզով:

 

Դիտվել է 1822 անգամ:
Print Friendly

Leave a Reply