Մեքսիկայի թմրամաֆիայի ձեռքով այս տարի 5637 մարդ Է սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2009 15:01

Այս տարի Մեքսիկայում թմրամաֆիայի ձեռքով 5637 մարդ Է զոհվել. հաղորդել Է երկրի Գլխավոր դատախազությունը:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ամենից շատ մարդիկ զոհվում են ԱՄՆին սահմանակից շրջաններում: Առաջատարը Չիուաուրայի նահանգն է, որտեղ այս տարվա հունվարից ի վեր զոհվել Է 2408 մարդ:

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը 2006 թ. իշխանության գլուխ անցնելուց հետո պատերազմ Է հայտարարել թմրավաճառներին եւ բանակը ներգրավել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կալդերոնի կառավարման ժամանակ թմրանյութերի հետ կապված հաշվեհարդարներում սպանվել Է 14 հազար մարդ:

Դիտվել է 2100 անգամ:
Print Friendly

Leave a Reply