ԵՊՀ-ում մեկնարկեց Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 19:24

ԿոնգրեսսԱյսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Սոցիոլոգիան խաչմերուկներում» խորագրով կոնգրեսի բացման արարողությունը:

Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսն այս տարի անց է կացվում Հայաստանում` հունիսի 11-14-ը: Կոնգրեսի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիան:

Կոնգրեսի ընթացքում, որը ներառելու է 100-ից ավելի պլենար, հատուկ, թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ, քննարկվելու են սոցիալական գիտությունների տեսական և մեթոդաբանական նվաճումները, գլոբալ ճգնաժամը, դրա հետևանքները և հաղթահարման հնարավորությունները և այլ հրատապ հարցեր, որոնց լուծման մեջ իր դերն ունեն սոցիալական գիտությունները:

Աշխատանքներում ընդգրկված են 89 համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ ավելի քան 50 երկրներից:

Բացման արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը և ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանն իրենց ողջույնի խոսքն ասացին:

Գիտաժողովի կոմիտեի անդամներից են Նյու Յորքի համալսարանի ներկայացուցիչ Քրեյգ Քելհոունը, Կենտրոնական եվրոպական համալսարանից Յեհուդա Էլկանայը, Ցյուրիխի համալսարանի ներկայացուցիչ Շալինի Ռանդերիայը, ինչպես նաև Օքսֆորդի և Սինգապուրի Կառավարման համալսարանների ներկայացուցիչ և Սոցիոլոգիայի եվրոպական ակադեմիայի նախագահ Փիթեր Հենդսթրյոմը:

Կոնգրեսին իրենց մասկակցությունը կունենան սոցիալական գիտությունների ակնառու ներկայացուցիչներ Էմանուել Վալերստեյնը, Միշել Վիվյորկան, Էդվարդ Թիրյաքյանը, Լև Գուդկովը և այլոք:

Գայանե Գալստյան

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply