Խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական ուժ. ԿԸՀ-ն գրանցեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 1, 2012 20:14


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերին:

ԿԸՀ-ն այսօր` ապրիլի 1-ին կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել գրանցել «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հ. Յ. Դաշնակցություն, Հանրապետական, «Միավորված Հայեր», Հայաստանի Դեմոկրատական եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաեւ «Հայ Ազգային կոնգրես» դաշինքը:

Ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի, այսօր ժամը 18:00-ին ավարտվում է կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման ժամկետը: Ապրիլի 8-ից մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը: Իսկ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայանալու են մայիսի 6-ին:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply