Վթարային շենքերում բնակվող 70 ընտանիքներ այսօր նոր բնակարան ստացան

Օրվա լուր | | October 6, 2009 18:09

Այսօր Աէրացիայի 4-րդ կարգի վթարային հանրակացարանի 70 ընտանիքների շնորհվել է տան սեփականության վկայականներ` Արզումանյան , Լենինգրադյան, Ա. Բաբաջանյան փողոցներում, Քանաքեռ և Դավթաշեն թաղամասերում:

«Այն վայրերում, որտեղ կան քանդելու ենթակա շենքեր, հնարավորինս կարճ ժամկետներում պետք է կառուցվեն նորերը. առաջիկա մեկերկու տարում չորրորդ կարգի վթարային շենքերում բնակվողներ չպետք է լինեն»,- ասել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն` անդրադառնալով Երևանում բնակության համար ոչ պիտանի շենք-շինությունները քանդելու և դրանց փոխարեն նոր բնակարաններ տրամադրելու գործընթացին:

Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է նաև Երևանի փոքր կենտրոնի փողոցներում արևածաղկի սերմի վաճառքի դեմ ընթացող պայքարը: Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արմեն Սարգսյանը նշել է, որ արևածաղկի սերմի փողոցային առևտուրը կասեցված է և վերահսկվում է ոստիկանության հետ համատեղ:

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply