CNN-TURK . Արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին Բեռնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2009 16:22

2-hogiՀայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև նախաստորագրված արձանագրությունների ստորագրման հստակ ամսաթիվը կհրապարակվի այսօր Շվեյցարիայում: Ըստ «CNN-TURK»-ի` արձանագրությունները կստորագրեն Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Բեռնում:

Նախապես թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ արձանագրություններն այսօր պետք է ստորագրվեին: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, սակայն, չի հաստատել այս տեղեկությունը` նշելով, որ արձանագրությունների հետ կապված հստակ տեղեկությունների առկայության դեպքում նախարարությունը տարածելու է պաշտոնական հաղորդագրություն:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply