Երեք կուսակցություններ իրենց ցուցակները ներկայացրել են ԿԸՀ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 21:16

Այսօր` մարտի 21-ին միայն երեք կուսակցություններ են ներկայացրել իրենց համամասնական ընտրացուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ կուսակցություններն են Հայաստանի կոմունիստական, Հայաստանի դեմոկրատական եւ «Միավորված հայեր» կուսակցությունները:

Վաղը` մարտի 22-ին, ժամը 18-ին ավարտվում է առաջադրումների ժամկետը, որ սահմանվել է ընտրությունների անցկացման ժամանակացույցով:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է 75 հոգանոց ընտրացուցակ: Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1. Ռուբեն Թովմասյան

2. Վազգեն Սաֆարյան

3. Տաճատ Սարգսյան

4. Գագիկ Մանուկյան

5. Երջանիկ Ղազարյան

6. Դոնարա Նալբանդյան

7. Արմեն Եղիազարյան

8. Բորիս Գյուրջյան

9. Դավիթ Հարությունյան

10. Անդրանիկ Ղուկասյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է 45 հոգանոց ցուցակ: Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1. Սարգսյան Արամ Գասպարի –ՀԴԿ նախագահ

2. Աղալովյան Լենսեր Աբգարի – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

3. Հովսեփյան Արմեն Ամիրխանի – ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

4. Եփրեմյան Ռոբերտ Սուրենի – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ

5. Գասպարյան Իրինա Կոնստանտինի – Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ, Երեւանի Պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս

6. Ղեւոնդյան Ժասմենա Գեորգիի – «Ներուժ» ՀԿ նախագահ

7. Մարտիրոսյան Ջուլիետա Ժորայի – «Ավանգարդ» թերթի գլխ.խմբագիր

8. Ազիզյան Լյուդմիլա Ղահրամանի – Քաղաքակրթությունների երկխոսություն Ազգային կենտրոն, ՀԿ Խորհրդի նախագահի տեղակալ

9. Երանոսյան Վարդան Սիմոնի – Երեւանի Մետրոպոլիտենի մեքենավար

10. Ավագյան Արեւշատ Խոսրովի – Մշակույթի հայկական հիմնադրամ ՀԿ նախագահ:

«Միավորված հայեր» կուսակցությունը ներկաայցրել է 29 հոգանոց ցուցակ, որի առաջի տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1. Ռուբեն Ավագյան, ՄՀԿ, МАНЭБ-ի ակադեմիկոս, Ազգային անվտանգության խնդիրների համահայկական ակադեմիայի ակադեմիկոս, իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

2. Գուրգեն Հովսեփյան, ՄՀԿ, տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

3. Գայանե Անդրեասյան, ՄՀԿ, ինժեներ, իրավաբան

4. Հովհաննես Հովհաննիսյան, ՄՀԿ, իրավաբան-քաղաքագետ

5. Ժան Ճանճապանյան, ՄՀԿ, իրավաբան

6. Սիմա Իսկանդարյան, ՄՀԿ, իրավագիտության մագիստրոս

7. Աշոտ Երանոսյան, անկուսակցական, տնտեսագետ

8. Հրաչիկ Հակոբջանյան, ՄՀԿ, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

9. Ժաննա Ժամհարյան, ՄՀԿ, իրավագիտության մագիստրոս

10. Խաչիկ Նահապետյան, ՄՀԿ, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

NEWS.am

Դիտվել է 2385 անգամ:
Print Friendly

Leave a Reply