Դիածաղիկ

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 20, 2012 17:41

Դժվար է պատկերացնել, որ աշխարհի ամենամեծ ծաղիկը  մարդու բոյից բարձր է, բույրն էլ  չարագուշակ է,   ինչպես քայքայվող սատկած կենդանին, մուգ կարմիր է նեխած մարմնի նման: Սակայն ինդոնեզիական Аморфофаллус Титанум  կամ «դիածաղիկը» , ինչպես նրան անվանում են տեղացիները, իրականություն է ,  փոշոտվում է բնական ձևով `այն միջատների օգնությամբ , որոնք  լեշ են փնտրում : Նրանից  հոտած ձվի և փտած ձկան հոտ է գալիս:

Այս բույսերը ոչ միայն ապրում են վայրի պայմաններում , այլև շատերը  վերջին տարիները ծաղկում են աշխարհի տարբեր բուսաբանական այգիներում :   Նրանցից վերջինը մեծ աղմուկ հանեց , երբ ծաղկեց  Վաշինգտոնի հասարակական վայրում:  Հասարակության հետաքրքրությունը  ծաղկի կյանքի նկատմամբ այնքան մեծ է , որ Բուսաբանական այգին հատուկ թեժ գիծ է բացել  ծաղկի զարգացման վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու համար :

Հասուն  «դիածաղիկը»  հայտնվում է  հողի տակ  թաքնված  հսկայական թմբից` երեք տարին մեկ:  Որպեսզի լույս աշխարհ բերի  այդ ահռելի  ներկված  ծաղիկը, բույսը մեծ ուժ է կիրառում: Երիտասարդ ժամանակ  բույսը միայն մի տերև է  դուրս թողնում, որը կարող է  հասնել բազմաթիվ տերևներով ոչ մեծ ծառի բարձրությանը և տեսքին:  Այնուամենայնիվ , մի քանի օր պատրաստվելով ծաղկելուն , բույսը պետք է  գցի 4 ամիսից ավել քնած տերևը, որ կարողանա էներգիա հավաքել:

Մեծ` ութ տարեկան ծաղիկը սովորաբար 1,82 մ. բարձրություն է ունենում : Բայց 2003թ. մայիսին Բոնում  այն ծաղկեց 2,74 մ բարձրությամբ:  Նախկին ռեկորդը գրանցվել է  1932 թ., երբ Հոլանդիայում  ծաղիկը  հասավ  2,67 մ. բարձրության :

Գիտնականները պարզել են, որ  այդ հսկայական ծաղիկը  շրջակա միջավայրի ջերմաստիճանը փոխում է : Փորձը կատարվել է գիշերը: 20 աստիճանից  բնակարանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 32°С: Ջերմաստիճանի բարձրացումը կատարվել է  23:00-ից մինչև առավոտյան 3-4-ը, որից հետո ջերմաստիճանը նորից իջել է մինչև 20 աստիճան:

Իտալական բուսաբանները  առաջին անգամ  այս ծաղիկի մասին գրառումներ են կատարել 1878 թ.: Առաջին  աճեցված ծաղիկը  մշակվել է Անգլիական թագավորական բուսաբանական այգում  1889 թ., այն  հասարակության մեջ այնպիսի մեծ իրարանցում է առաջացրել, որ ոստիկանությունը ստիպված է եղել  ամբոխին հսկել:

Վերջին տարիները Սումատրայի խոնավ անտառները  տուժեցին քաղաքակրթության  զարգացումից  և  աղտոտությունից, և  հայտնի չէ, թե  այս տեսակի քանի ծաղիկ է վերացել: Ինդոնեզիայի  փորձագետները  համոզված են ,որ ծաղիկը վտանգված է : Միայն  հանգստացնում է  այն փաստը, որ  այդ անսովոր բույսի նկատմամբ  ահռելի հետաքրքրությունը կստիպի գիտնականներին  աճեցնել այն արհեստական պայմաններում:

Բույսը իր անունը ստացել է շնորհիվ  իր չարագուշակ հոտի, որը համեմատում են  դիակի և փտած ձվի    հոտի հետ: Այդ պատճառով  նրանով հիանալ կարելի է միայն  թաշկինակի առկայության դեպքում:

Ծաղկի քաշը կարող է հասնել  100կգ.:  Նա ունի 1,5-3մ հասնող  ներկայանանալի վարսանդ , որին գրկում է  կարմիր պսակը:

Այն ծաղկում է  ընդամենը  72 ժամ   5–10 տարին մեկ անգամ:  Չնայած նա զզվելի հոտ ունի , շատերը պնդում են , որ «դիածաղիկը» սեքսուալ  էներգիայի մեծ լիցք է  կրում:

Titan Arum հայտնաբերվել է  1878 թ. Ինդոնեզիական Սումատրա կղզում, որի բնակիչներն են նրան տվել այդ  անունը:  Այն արհեստական կարողացել են աճեցնել միայն աշխարհի մի քանի բուսաբանական  այգիներում:  Նրա հոտը  գրավում է  մեռելակեր բզեզներին  և մսի ճանճերին, որոնք էլ կատարում են փոշոտումը:

Դիտվել է 5444 անգամ:
Print Friendly

Leave a Reply