Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 19, 2012 22:05

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:

Քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմասնակցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply