Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | March 17, 2012 14:01

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու նույն օրը տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին:

Նիստին մասնակցում են ԵվրԱզԷՍ-ի անդամ և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply