Կենտրոն համայնքը հանցագործությունների քանակով առաջատարն է

Օրվա լուր | | October 2, 2009 16:59
Ներսես Նազարյան

Ներսես Նազարյան

Այս տարի Երևանում կատարվել է 4. 696 հանցագործություն, ինչը 59,9%-ով կամ 1760 դեպքով ավել է նախորդ տարվա 8 ամիսների համեմատ. այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը։

Ըստ Նազարյանի`հատկապես շատացել են խուլիգանության դեպքերը( 69,9 % աճ է գրանցվել), ինչպես նաև դրանց բացահայտումը (17 %-աճ): Վարչության պետի կարծիքով` հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է տնտեսական ճգնաժամով և մարդկանց սոցիալական վիճակով։
«Խուլիգանություններն ու մարմնական վնասվածքներով դեպքերը հիմնականում լինում են երեկոյան ժամերին ու կապված են այն բանի հետ, որ ամեն օր աճում են զվարճանքի կենտրոնները, որոնք մեծ դժվարություններ են առաջացնում ոստիկանության համար,- ասաց նա,- իսկ զվարճանքի քիչ կենտրոններ են, որ նախընտրում են համագործակցել ոստիկանների հետ` հնարավոր դեպքերից խուսափելու համար»:

Մայրաքաղաքում ամենաշատ հանցագործությունները լինում են Կենտրոն համայնքում՝ 8 ամիսների ընթացքում 880 դեպք: Նազարյանի խոսքով` համաձայն իրենց մոտավոր հաշվարկների`1 օրվա ընթացքում Կենտրոն համայնքում է լինում մոտ 350-400 հազար մարդ: Հանցագործությունների թվով կենտրոնին չի զիջում նաև Արաբկիր համայնքը:

«Կենտրոնի հանցագործությունների քանակը երբեմն այնքան շատ է լինում, որ Հայաստանի 2 մարզ չեն կարող մրցել նրա հետ»,- ասաց  նա՝շեշտելով, որ վաղվանից  տուգանվելու են նաև ճանապարհային խախումներ կատարող հետիոտները՝ 3000 դրամի չափով: Իսկ այն վարորդները, որոնք չեն զիջի հետիոտներին առանց լուսացույցերի փողոցներում, կտուգանվեն 6000 դրամի չափով:

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply