Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 14, 2012 19:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղա­քում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասն­յակից ավելի երեխաներ և նրանց ուղեկցող անձինք. «Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտ­նում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժո­ղովրդին և զորակցություն` այս անդառնա­լի կորուստը սգացող բոլոր վշտա­հար սրտերին»,-ասված է Նախագահի հեռագրում:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply