Բարբրի լիմիթեդը դատական գործ է հարուցել ընդդեմ Ջազզվե ՍՊԸ-ի

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 13, 2012 13:15

Մեծ Բրիտանիայում գրանցված և գործող աշխարհահռչակ ապրանքային նշանների իրավատեր «Բարբրի լիմիթեդ» ընկերությունը իր ապրանքային նշանների պաշտպանության խնդիր է տեսնում Հայաստանի Հանրապետությունում:

«Բարբրի լիմիթեդ» ընկերությանը պատկանող և Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից 07.02.2011-ին 16548 համարի տակ գրանցված պատկերային նշանը՝ առանց իրավատիրոջ թույլտվության, օգտագործվում է «Զազզվե» ՍՊԸ-ին պատկանող սրճարաններում և սննդի օբյեկտներում:

«Բարբրի լիմիթեդ» ընկերությունը 25 նոյեմբերի 2011թ. նամակով դիմել է Զազզվե ՍՊԸ-ին` խնդրելով դադարեցնել իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործումը, քանի որ դա Զազզվեն անում է առանց իր համաձայնության:

Զազզվե ՍՊԸ-ն, ժամանակ ձգձգելով բանակցությունների համար, 02.12.2011թ. դիմել է Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն՝ «Բարբրի լիմիթեդ»-ին պատկանող ապրանքային նշանը նույնությամբ այլ դասերի տակ գրանցելու համար, ինչը նպատակ է հետապնդել հետագայում խոչընդոտել «Բարբրի լիմիթեդ» ընկերության կողմից իր ապրանքային նշանի պաշտպանությանը:

Այժմ «Բարբրի լիմիթեդ»-ը ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը արգելելու պահանջով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հայցը 17.02. 2012թ. ընդունվել է և գտնվում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply