Բացահայտվել է անօդաչու ինքնաթիռների ստեղծման Թուրքիայի ամենագաղտնի նախագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2009 12:33

Թուքական լրտես ինքնաթիռԹուրքիայի Սինոպ քաղաքում թուրք ճարտարագետների մշակած 6,5 մ երկարությամբ եւ թեւերի 9 մ բացվածքով անօդաչու լրտես ինքնաթիռի փորձնական նմուշը թեսթային թռիչքի ժամանակ կործանվել է, ինչով բացահայտվել է անօդաչու ինքնաթիռների ստեղծման թուրքական ամենագաղտնի նախագիծը. հայտնել է թուրքական «Զամանը»:

Թուրքական զինված ուժերի համար ստղծված ինքնաթիռը, շատ նման լինելով Իսրայելի «Հերոն» կոչված անօդաչու ինքնաթիռներին, ունի ավելի բարձր տեխնիկական հնարավորություններով: Թեեւ ինքնաթիռի մշակման աշխատանքները խիստ գաղտնի են տարվում, սակայն, այն բացահայտվեց առաջին երկու նմուշների թեսթային թռիչքների ժամանակ` կործանման արդյունքում:

«Չալդըրան»կոչված թուրքական անօդաչու լրտես ինքնաթիռը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ մինչեւ 20 հազար ոտնաչափ (30,5 սմ) եւ օդում մնալ 8 ժամ: «Այդ բարձրությունից նա կարող է գիշեր եւ ցերեկ հետեւել ցանկացած կետի: 140 լ տարողությամբ վառելիքով եւ ժամում 100-120 կմ արագություն զարգացնող ինքնաթիռը կշռում է 450 կգ եւ կարող է ինքնուրույն վայրէջք կատարել: Ժամանակակից լազերային սարքերով անօդաչու ինքնաթիռը օդից կարող է տեսնել անգամ մարդու ձեռքի ժամացույցը». այս մասին գրված է թերթում:

Ինքնաթիռի մշակման «Բայքար մաքինա սանայի վե թիջարեթ» բաժնետիրական ընկերության փոխտնօրեն Ահմեդ Բայրաքթարը թերթի հետ զրույցում թուրք գործարարը թերթին ասել է, որ փորձարկումների հաջող ընթացքից հետո Թուրքիայում արտադրվելիք այդ ինքնաթիռները իսրայելյան «Հերոններից» 4 անգամ ավելի ցածր գին կունենան:

Թերթը գրել է, որ 2005 թին Իսրայելի հետ կնքված համաձայնագրով Թուրքիան «Հերոն» կոչված ինքնաթիռների ձեռք բերման համար 180 մլն դոլարի պայմանագիր է կնքել: Սակայն, առաջին 10 անօդաչու ինքնաթիռների խմբաքանակի հանձնման ժամկետը ուշացվելու պատճառով, թուրք ճարտարագետներին հանձնարարվել է ստեղծել Թուրքիայի սեփական ինքնաթիռները:

Դիտվել է 2859 անգամ:
Print Friendly

Leave a Reply