Խոզագրիպի դեմ պատվաստանյութերը Հայաստանը կստանա հոկտեմբերի կեսերին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 14:40

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ սեպտեմբերի 20-ի տվյալներով՝ 191 երկրում գրանցվել է խոզագրիպի 318. 925 դեպք, որից 3.917-ը՝ մահվան ելքով:

Ամենաշատ հիվանդներն ԱՄՆում են` 46.329 հիվանդ, 117 մանկական մահ:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալով՝ Թուրքիայում արձանագրվել է խոզագրիպով վարակման 10 դեպք (հունիսի տվյալներ), Վրաստանում` 21 դեպք, Իրանում` 285 դեպք: Ադրբեջանում գրանցվել է միայն 1 դեպք: Ռուսաստանում արձանագրվել է 457 դեպք, որից 425-ը երկիր են եկել արտասահմանից` արդեն վարակված:

Հայաստանում հայտնաբերվել է կասկածելի 6 ջերմող հիվանդ, որոնք մեկուսացվել և հետազոտվել են: Բուժաշխատողների համար մշակված տեղեկատվական և մեթոդական նյութերը` գրիպի A  H1N1 վիրուսային վարակի վերաբերյալ, տեղակայվել են Առողջապահության նախարարության ինտերնետային կայքում և տպագրվել են ձեռնարկի տեսքով` 1500 տպաքանակով: Մշակվել են նաև հղիերի, երեխաների, չհոսպիտալացված հիվանդների վարման ուղեցույցներ:

Գրիպի հավանական տարածման ժամանակ հիվանդների բուժումը կազմակերպելու համար Երևանում առանձնացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, որի 300 մահճակալից 250-ը կարող է տրամադրվել գրիպով հիվանդների բուժման համար:

ԱՀԿ-ի փոխանցմամբ` H1N1 գրիպի դեմ պատվաստանյութից Հայաստանին կտրամադրվի հոկտեմբերի կեսից:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply