DigiTec Expo 2009-ում կցուցադրվեն աշխարհին դեռևս անհայտ նորարարություններ

Օրվա լուր | | October 1, 2009 17:26
Հայկ Եսայան, Կարեն Վարդանյան

Ձախից՝ Հայկ Եսայան, Կարեն Վարդանյան

Առաջին անգամ աշխարհում Հայաստանը DigiTec Expo 2009 ցուցահանդեսին կներկայացնի GIphone և IPTV եռացանցի համադրությունը (հեռուստացույցը, համակարգիչն ու հեռախոսը կարող են միաժամանակ կապ հաստատել միմյանց հետ նույն ցանցում). այս մասին այսօր հարվիրած ասուլիսում ասաց DigiTec Expo 2009 գլխավոր հովանավոր, Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հոկտեմբերի 2-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մի շարք միջազգային և տեղական կազմակերպություններ, ինչպիսիք են  Ericson, Microsoft system-ը, Mitsubishi Electric-ը, կներկայացնեն իրենց ծառայությունները:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի /ՁԻՀ/ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ տեղեկատվական հասարակության զարգացվածության և ինտերնետի օգտագործման մակարդակով Հայաստանը մյուս պետությունների համեմատ աշխարհում ամենացածր տեղում է, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության առումով Հարավային Կովկասում առաջատարն է: Նրա խոսքով` էլեկտրոնիկայի զարգացվածության և մի քանի այլ ոլորտներում Հայաստանին համադրելի որևէ մրցակից անգամ չկա աշխարհում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ասաց, որ DigiTec Expo 2009 ցուցահանդեսի մեկնարկին ներկա կլինի մոտ 12 հազար այցելու: 47 տաղավարում 57 ընկերություններ կցուցադրեն իրենց աշխատանքները:
Նախորդ տարիների համեմատ այս տարի արձանագրվել է ցուցահանդեսի մասնակիցների 15% աճ:

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն «Համակարգիչ բոլորի համար» և Գյումրիի տեխնոպարկ ծրագրերը, ինչպես նաև կանցկացվեն DigiTec Startup ֆորում, DigiTec Էլեկտրոնային կառավարում ֆորում, Digilife սեմինարներ և Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն:

Դիտվել է 1553 անգամ:
Print Friendly

Leave a Reply