Նախագահ. Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2012 7:00

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ: Նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի կանայք, Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ եւ ամուր ընտանիքներ:

Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի եւ հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները:

Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց եւ քույրերի նկատմամբ»:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply