Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 7, 2012 16:47

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում:ՀՀ և ՌԴ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply