Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 1, 2012 18:58

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը և Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը:

Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply