Վաղը «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ն կամփոփի 2011-ի իր գործունեությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 1, 2012 15:00

Վաղը`մարտի 2-ին, «Կոնգրես» հյուրանոցի Մեծ դահլիճում տեղի է ունենալու «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն  կողմից  2011թ. իրականացրած գործունեության ամփոփ ներկայացումը:

    Հանդիպմանը քննարկվելու են.

 ü     «Մարդու իրավունքները Հայաստանում 2011» տարեկան զեկույցը: Զեկույցում ներառված են հետևյալ թեմաները` «Ընտրություններ», «Դատական համակարգ», «Խոսքի ազատություն», «Կրոնի, դավանանքի, մտքի և խղճի ազատություն», «Հավաքների ազատություն և խաղաղ հավաքների իրավունք», «Խոշտանգումներ և վատ վերաբերմունք», «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման և բռնության դեպքեր», «Երեխայի իրավունքներ»:

ü     Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համագործակցությամբ` 2011 թվականի նոյեմբերի 1-ից իրականացնում է  «Քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների համագործակցության ապահովումը Հայաստանում՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի համար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության ներկայացուցիչների միջև համագործակցության ստեղծմանը` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և մարզերում ժողովրդավարական բարեփոխումների զարգացման համար: Ծրագրի շրջանակում իրականացվել են «Հանրակրթական դպրոցներում երեխաների իրավունքների պաշտպանությունը Արմավիրի մարզում» և «Ուսուցումից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի պաշտպանության ուսումնասիրությունը Լոռու և Շիրակի մարզերում» մոնիթորինգները: Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի  Հելսինկյան կոմիտեի` Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

ü    «Ուսուցումից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի պաշտպանության ուսումնասիրությունը» ծրագիրը: Ուսումնասիրությունն իրականացվել է 2011 թ.-ի մարտ ամսին` Հայաստանի 9 մարզերի 54 համայնքներում և Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում: Ծրագրի նպատակն էր նպաստել երեխաների կրթության իրավունքի պաշտպանությանը ուսումնասիրվող համայնքներում: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կամավորները ուսումնասիրության ընթացքում բացահայտել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների, պարզել կրթությունից դուրս մնալու պատճառները:  Ընդհանուր առմամբ` ուսումնասիրվող 55 համայնքներում գրանցվել է կրթությունից դուրս մնացած 101 երեխա: Երեխաները կրթությունից դուրս մնում են հիմնականում ընտանիքի սոցիալապես անապահով լինելու պատճառով: Այդ ընտանիքներում երեխաները հիմնականում ներգրավված են լինում տարբեր աշխատանքներում: Մեծ է նաև հատուկ կրթության կարիք ունենալու պատճառով կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը: Գրանցվել են դեպքեր, երբ երեխաները դպրոց չեն հաճախում խտրական վերաբերմունքի պատճառով: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ` ուղղված պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ ոչ կառավարական կազմակերպություններին:

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply