ՀՀ նախագահ. «Եթե Թուրքիան ավելի լավ օգտվի իր հնարավորություններից, քան մենք, ապա մեղավորը կլինենք մենք»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 13:49

naxagah1 «Մեր շուկան 3 միլիոնանոց է, իսկ Թուրքիայինը` 70: Տնտեսական առումով Հայաստանը կստանա 23 անգամ ավել հնարավորություն, քան Թուրքիան: Եթե Թուրքիան ավելի լավ օգտվի իր հնարավորություններից, քան մենք, ապա մեղավորը կլինենք մենք»,-ասաց ՀՀ նախագահը Հանրային խորհրդի (ՀԽ) հետ այսօրվա հանդիպմանը` անդրադառնալով հայ թուքակական սահմանի բացման դեպքում տնտեսական ոլորտում հնարավոր խնդիրներին:

Սարգսյանը նշեց, որ աշխարհում որևէ համակարագիչ չի կարող հաշվարկել հայ-թուրքական հարաբերություններում բոլոր հնարավոր հետևանքներն ու քայլերը, սակայն դա չի նշանակում, որ պետք է զերծ մնալ հարևան երկրի հետ հարաբերություններ հաստատելուց:

ՀԽ  նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց խորհրդի ու նրա անդամների մտահոգություններն արձագրությունների որոշ դրույթների շուրջ:

«Սահմանի բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստամամբ դուրս կգանք մեկուսացումից: Սա նոր ճանապարհ է դեպի Եվրոպա, աշխարհ»,-ասաց Մանուկյանը:

Մտահոգություններից էր նաև այն, որ եթե ճանապարհը բացվի այս պայմաններում, վախ կա, որ կլինի տնտեսական էքսպանսիա, ինչպես նաև անվերահսկելի միգրացիոն հոսքեր: Արձանագրությունում պատմական հանձնաժողով ստեղծելու փաստին անդրադառնալով` Մանուկյանը նշեց, որ սա ոմանք կարող են ընկալել որպես Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հանգամանք: Նա առաջարկեց հանձնաժողովում ընդգրկել նաև Սփյուռքում Ցեղասպանության հանրահայտ մասնագետների ու նրանց, ովքեր պայքարել են Ցեղասպանության ճանաչման համար

«Սակայն այս հանձնաժողովի ստեղծմամբ Թուրքիայի ներսում կարող են քննարկումններ ծավալվել, ինչը կբերի թուքերի կողմից Ցեղասպանության ճանաչման». այս կարծիքն արտահայտեց թե Սերժ Սարգսյանը, թե Վազգեն Մանուկյանը:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply