Ադրբեջանի ԱԳՆ. «Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործընթացում չի փոխվել»

Օրվա լուր | | September 29, 2009 15:40

Ադրբեջանի ԱԳ նախարարության շենքը

Ադրբեջանի ԱԳ նախարարության շենքը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջան այցի շրջանակներում քննարկվելու են Ղարաբաղի հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը. այս մասին, ինչպես հաղորդում է «day.az»-ը, ասել է Ադրբեջանի ԱԳ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը:

Նա ասել է, որ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կայցելեն հոկտեմբերին:

Պոլոխովն ավելացրել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործընթացում չի փոխվել, և «ինքնավարության հարց կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply