Սերգեյ Մանասարյանն ազատվել է Օմանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Պաշտոնական, Օրվա լուր | | February 24, 2012 12:30

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, համատեղության կարգով,  նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը`Էլ Քուվեյթ):

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply