Դատապարտյալին ոսկորով թմրանյութ են փոխանցել

Օրվա լուր | | September 29, 2009 12:32

Համրիչ(թզբեխ) պատրաստելու համար 33 ամյա Մկրտիչ Հ.-ն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ 31-ամյա Արամ Հ.-ին ոսկորներ է բերել, որոնցից 1-ի մեջ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել: Ոսկորի մեջ տեղադրված է եղել 3 մլ տարողության ներարկիչ`լցված 0,6 մլ ծավալով, յուրահատուկ սուր հոտ ունեցող թափանցիկ հեղուկով:

Մկրտիչը ոստիկաններին հայտնել է, որ Արամն իրեն խնդրել է սեպտեմբերի 26-ին երեկոյան՝ ժամը 21.00-ին, գնալ ու Երևան-Գյումրի երթուղային տաքսիներից մեկի վարորդից ոսկորները վերցնել: Ինքն էլ գնացել ու բերել է:

Ոստիկանությունը թմրանյութն ուղարկել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply