Մեկնարկեց «Ես եմ» միջազգային երիտասարդական 5-րդ կինոփառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 28, 2009 18:22

«Ես եմ» միջազգային երիտասարդական 5-րդ կինոփառատոնին այս տարի մասնակցում է 114 ֆիլմ` 18 երկրից: Փառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցն «Անկախ»-ին ասաց, որ 18 պետությունից այս տարի ստացվել էր 220 ֆիլմ, որից ընտրվել է 114-ը, իսկ հայկական ֆիլմերից շատերը նույնիսկ ցուցադրելու բան չեն եղել:

Փառատոնը մեկնարկեց շաբաթ օրը`սեպտեմբերի 26-ին: Նախապես պլանավորած շքեղ բացման արարողությունը փոխարինվեց օրեր առաջ մահացած հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի մասին պատմող կադրերով ու 34 տարի առաջ՝ 25 տարեկան հասականում Մխիթար գոշի ու Վարդան Այգեկցու առակների հիման վրա նկարահանած նրա մուլտֆիլմով:

Ապա ցուցադրվեցին 4 ֆիլմեր` անիմացիոն 5 րոպեանոց «Հարբած հավերը» (Ռեժիսոր Արթուր Միաքայելյան, բեմ. նկարիչ՝ Իգոր Պատրին), ուկրաինացի Ալեքսանդր ու Յուրի Զվեգինցևների 2 րոպեանոց «Մողեսը»  անիմացիոն ֆիլմը և  ռուս Ելենա Բիչկովայի «Անակնկալ» 20 րոպեանոց խաղարկային ֆիլմն ու Էդգար Ղուկասյանի 6 րոպեանոց «Մարկ փուչիկի պատմությունը»  ֆիլմը:

Փառատոնի ժյուրիի կազմում են Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Ավետ Երզնկյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, Դերասան Ռաֆայել Քոթանջյանը, կինոդերասան Ժան Պիեռ Նշանյանը, դերասան Հրանտ Մովսիսյանը, ռեժիսոր Գրիգոր Հարությունյանը, ռեժիսոր Գեորգի Գեորգովը, կինոռեժիսոր և «Ես եմ» փառատոնի մրցանակակիր Արփինե Սիմոնյանը:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply